Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վտակ — Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:

Զարկ — Հարված, ձեռքով կամ որևէ բանով (գործիքով, զենքով ևն) մեկին կամ մի բանի խփելը:

շաչ — Շաչելու ձայն

բերնակ — Երեխաների բերանի հիվանդություն

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր: Փըրփուրը բերնին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հեր,ոսներին.

  • ըստ բանաստեղծություն վտակը
  • Վտակ, Սնտառ և Ժայռ
  •  ըստ քո բնորոշման
  • Ծերկուկ, Տղա և Անտառ

:

Առասպել լուսնի և արևի մասին

Հայկական հին զրույցը պատմում է, որ Արևն ու Լուսինը հարազատ քույր ու եղբայր էին և շատ էին սիրում միմյանց: Մի օր Լուսին եղբայրը խնդրեց Արևին.

— Ի՞նչ կլինի, քույրի՛կ, իմձ համար մի կապա՛ կարիր:

Քույր Արևը սիրով համաձայնվեց. Նա շատ էր սիրում եղբորը, ուստի ամբողջ տասնհինգ օր չարչարվեց և մի սիրուն կապա կարեց իր եղբոր համար: Երբ Լուսինն ուզեց կապան հագնել, քույրը տեսավ, որ նա այնպես է մեծացել, լցվել, կլորացել, որ նոր կարած հագուստը բոլորովին վրան չի լինում. Շատ նեղ է:

— Լա՛վ, — ասաց Արևը, — եղբայրիկ, մի՛ տխրիր, մի ուրիշը կկարեմ, ավելի մեծը:

Եվ նորից քույրը տասնհինգ օր չարչարվեց, կոկիկ ու հարմար կապա կարեց՝ այս անգամ ավելի մեծը: Նա դարձյալ ուզում էր հագցնել եղբորը, բայց տեսավ, որ այս անգամ էլ եղբայրն այնքան է փոքրացել, որ բոլորովին կկորչի նոր հանդերձի մեջ: Արեգակ քույրիկը բարկացած ասաց.

— Դու այդ ինչ տեսակ փոփոխական տղա ես, քեզ համար հնարավոր չէ ոչ մի ձևի շոր կարել… Չափսդ անվերջ փոխվում է, և ոչ մի դերձակ քեզանից գլուխ չի հանի:Տխրեց Լուսինը, բայց լուսինի բնույթն այդպիսին էր՝ փոփոխական: Եվ այդպես էլ նա մերկ մնաց մինչև այսօր:

Լավ գնահատիր , հասկացիր քո բնույթը և մի՛ նմանվիր ուրիշներին:

Մի ուրիշ զրույցը պատմում է, որ Արևն ու լուսինը Աստծո զավակներն են. արևն աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհը։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ո՛վ գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։

— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ-մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։

Continue reading »

ճամբորդություն դեպի Արատես

Արաջին օր

Մենք երկու ջոկատով երթուղայնով գնացինք ժամը 10։00-ին Արատես։Մենք հասանք Արատես ժամը 05։30- ից 06։00։

Մեր վեշերը վերցրեցինք եվ գնացինք մեր սենյակներում։Հետո գնացինք խաղանք Օրինակ՛  Uno։ Մինչև երեկոյան հետո գնացինք ուտելու։Գիշերը երգ լսեցինք հետո քնեցինք։

Երկրորդ օր

Առավոտյան արթնացանք Գնացինք ուտելու։ Խաղացինք նորից երեկոյան գնացինք եկեղեցի ձնագնդիկ խաղացինք։Գիշերը խորոված կերանք։Հետո Երգ լսեցինք և քնեցինք

Երորդ օր

Արթնացանք կերանք հետո լիքը խաղացինք դրանից հետո երթուղայնն եկավ գնացինք ինձ շատ դուր եկավ։

Ճամփորդություն դեպի ջրվեժ

Մենք մի քանի ջոկատով ժամը 10։00ին հունվարի 20-ին սահնակները վերցրեցինք ու երթուղային ով գնացինց ջրվեժ  ժամը 11։00-ին հասանք։Մենք փուչիկ սահնակով սկսեցինք սահել։ Մեր մոտ եկավ շուն։Նա մեզ խանգարում էր։Լիքը սահեցինք։ Երբ ես սահում էի սահելուց սահնակից ընգա։Ինձ շատ շատ դուր եկավ։

Մեղուների մասին

Մեղուներ (լատ.՝ Anthophila), Apoidea վերնաընտանիքի թռչող միջատների խումբ։ Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ[1]։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար։ Մեղուները համարվում են շատ խելացի միջատներ։ Ունեն միայն մեկ էգ մեղու, որը կոչվում է թագուհի մեղու։

Ազգային խաղեր

Մենք հունվարի 17-ին ջոկատով գնացինք վերնատուն այտեղ արևելյան դպրոցի հետ ազգային խաղեր խաղացինք։ Սկզբում խաղացինք աղջիկ փախցնոցի հաղթեց արևելյան դպրոցը եկրորդը պարան քաշոցի հաղթեց արևմտյան դպրոցը, աքլոռակռիվ հաղթեց արևմտյան դպրոցը, հետո արևելյան դպրոցը մեզ սովորեցրին նոր խաղեր։

Ճամփորդություն դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Երեկ՝ հուվնարի 17-ին, ժամը 11:00-ին ձմեռային ճամբարի 4-րդ ջոկատի երեխաներով, ընկեր Արմինեի և ընկեր Էլինայի գլխավորությամբ գնացինք գեղասահքի և հոկեյի դպրոց չմշկելու։ Դա չմշկելու իմ հիսուներկու փորձն էր, և ոչ միայն իմ, այլ  ուրիշներինել Մենք գնացինք հանդերձարան, հագանք չմուշկները և դուրս եկանք սահադաշտ փորձելու մեր ունակությունները։ քիչերն ինձ նման արանձ բռնվելու էին փորձում քշել, իմ ընկերներից շատերի մոտ բավականին լավ էր ստացվում։ Օրինակ՝ Արեսի մոտ շատ լավ էր ստացվում չմշկել։ Մենք կամաց-կամաց սովորում էինք հավասարակշռություն պահպանել սահադաշտում և սահել։ Շատ լավ էր։Ընկեր Ռուզանն օգնում էր շատերին չմշկել։ Ինձ շատ  դուր եկավ երեկվա մեր ճամփորդությունը։ Ես անպայման էլի հաճույքվ կայցելեմ սահադաշտ չմշկելու։

ՎԱՐԱԶՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ

Շունն անցնում էր գետի երկայնքով և միս էր բռնած տանում: Հանկարծ նա տեսնում է իր արտացոլանքը ջրի մեջ և մտածում՝ այնտեղ մի այլ շուն կա, որ միս ունի: Նա նետում է իր բաժինը մի կողմ և շտապում խլել այդ շան սնունդը: Իհարկե, գետակի արտացոլանքում երևացող միսն իրականում չկար, հետևաբար շնիկը չի կարողանում այն գտնել, իսկ իր սեփականը գետի ալիքը քշում, տանում է: Եվ վերջում շնիկը մնում է ձեռնունայն:

Արաջադրանքները

1․Անծանոթ բառերը դուրս գրիր

2․ Անծանոթ բառերի հականիշը դուրս գրիր

3․ Անծանոթ բառերի հոմանիշը գրիր

4․դուրս գրիր բարդ բառերը

5․ մեկ հորինուկ գրիր

6․ Հանկարծ նա տեսնում է իր արտացոլանքը ջրի մեջ և մտածում՝ այնտեղ մի այլ շուն կա, որ միս ուներ։

7․ գրիր բաց թողնված բառերը   հ․․տև․․․․․․,    իր․․կ․․․․․,   տ․․ն․․․․․

 

ուսումնական ժամերգություն

Հայ՛ր մեր,

որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո

որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ

տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,

որպէս եւ մեք թողումք

մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,

այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն

եւ փառք յաւիտեանս. ամէն:

Միասնական կատարում

Հատվածներ Սուրբ Պատարագից

Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա, Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

…..

Առաջի Քո Տեր: Որդի Աստուծո,
Որ պատարագյալ Հոր ի հաշտություն՝
Հաց կենաց բաշխիս ի մեզ,
Հեղմամբ արեան Քո սուրբ,
Աղաչեմք ըզՔեզ՝ ողորմեա
Արեամբ Քով փրկեալ հոտի

…..

Հազարաց հրեշտակապետք կան առաջի Քո
Եվ բյուրք բյուրոց հրեշտակք պաշտեն ըզՔեզ, Տեր,
Եվ ի մարդկանե հաճեցար ընդունիլ զօրհնություն
ձայնիվ Խորհրդականավ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տեր
զօրութեանց:

Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան

Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ
Որ էնն Աստուած աստ բազմեցաւ
Խաղաղութեան ձայն հնչեցաւ
Սուրբ ողջույնի հրաման տւաւ
Եկեղեցիս մի յանձն եղև
Համբոյրս յօդ լրման տւաւ
Թշնամութիւնն հեռացավ
Սերն ընդհանուրս սփռեցաւ:
Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայն
Տուք օրհնութիւն ի մի բերան
Միասնական աստվածութեան
Որում սրովբեքն են սրբաբան:

Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան

Յամենայնի օրհնեալ ես, Տէր.
օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,
գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,
Տէր Աստուած մեր:

Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Ամէն, Հայր երկնաւոր. որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր, պարտապան պարտեաց մերոց.
հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ ողորմեա քո բանաւոր հօտի։

Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Օրհնեալ է Աստուած։
Քրիստոս պատարագեալ. բաշխի ի միջի մերում. Ալէլուիա։
Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ. Ալելուիա։
Մատիք առ Տէր եւ առէք զլոյս. Ալելուիա։
Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր։ Ալելուիա։

Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան

Գոհանամք զքէն Տէր որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո։ Բաշխելով զմարմինդ եւ
զարիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:

Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Ամէն եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան։

Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։