Մայր

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։՝

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։

օճորքում — Առաստաղ, առիք, ձեղուն:

զվարթ — Ուրախություն արտահայտող, կենսուրախ

 երդիկ —  Տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք:

 ամբար — Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:

Մարագ — Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

չեմ մոռանում ել — Կմոռանամ ել

զրույց անել — զրույց չանել

հայտնվել — անհետանալ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր սրահի օճորքին։

նա իր զվարթ ճիչով հայտնվում էր գյուղում ու կտուրի տակ։

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր սրահի օճորքին։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Մայր ծիծեռնակը

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

  • Ծիծեռնակները վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  • Բույնը ափսեանման է, սարքում են ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  • Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  • Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  • Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  • Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
  • Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան դրանցից 5-ը։

Հորինուկ պոմիդորի և վարունգի մասին

Լինում է, չեն լինում, մի պոմիդոր ու վարունգ է լինում։Նրանք հազար տարվա ընկերներ են  լինում։Մի անգամ նրանք երկուսով գնացին ճամփորդություն։ Գնացին բայց տեղ չհասան։Բայց մինչև գնալը շատ-շատ հոգնեցին ու հաց կերան։Կերան, պրծան, բայց մի գել հոտը առավ մսի ու եկավ պոմիդորի և վարունգի մոտ որ ուտեր նրանց։Պոմիդորի և վարունգին տեսան գելին փայտ ու ճուղ վերցրեցին գնացին սատկացրեցին։ Բայց վարունգը ուշադիր չէր, ձորը ընկավ։ Պամիդորը ձեռքը տվեց վարունգը բարձրացավ և այդ օրը երբեք չմորացան։

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։

գարնանը

  1. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։

կերպավորված է գարնանը

  1. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։

Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․

  1. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։

կանանչ ախպերն իր հետ բերելու է արև, սեր, ջերմություն և ուրախություն։

  1. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։

կներկեի կապույտ գույնը։

 

  1. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։

Ճամբորդության պատում

Մենք ժամը 10։00-ին գնացինք չարենցի կամառ այնտեղ նկարվեցինք նկարեցինք։Հետո գնացինք գեղարդի վանք այնտեղ նախաճաշեցինք և գնացինք եկեղեցու մեջ երգեցինք և պարեցինք և նկարեցինք։ Եվ գնացինք երթուղայնի մեջ և գնացինք Գառնի Հեթանոսական տաճար այնտեղ նկարեցինք նախաճաշեցինք և լիքը խաղացինք։Ինձ շատ դուր եկավ ։

Տերն ու ծառանի առաջադրանքները

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բարբառային բառերը։

ախպեր- Արևելահայ ժողովրդախոսակցական ձև՝ Եղբայր բառի:

ռոճիկ — Աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն, ինչպես և դրա չափը:

ղրկել — Ուղարկել

ածել — Նվագել

Մշակ  — Հողի աշխատավոր, երկրագործ:

 կիսին — կիսեցին

Գրի՛ր տրված արտահայտությունների բացատրությունը։

ծառա մտնել- Չի գտնվել

տուն ղրկել- տունը ուղարկել

ձեն ածել- ձենը նվագել

մեր մտնել-մենք մտնել

վեր ընկնել-կանգնել

օրը ճաշ դառնալ- Կեսօր

վեր քաշել- Վերև քաշել

առաջն ընկնել — Արաջ գալ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

մեծ- Փոքր

ունևոր- Աղքատ

բարկանալ- չբարկանալ

ներս-  Դուրս

ուշանալ — չուշանալ

հանգիստ- Անհանգիստ

խորամանկություն-

Հեքիաթից դո՛ւրս գրիր դարձվածքները և բացատրի՛ր։ 

Բացատրի՛ր <Մարդ ինչ անի, իրեն կանի> ասացվածքի իմաստը։ Այսինքն լավն ես անում լավություն քեզ կանեն իսկ վատը վատը քեզ կանեն։

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

— Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

— Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

1

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

— Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

— Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

— Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

2

— Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

— Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

— Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

— ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

— Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

— Հը՜, հո չե՞ս բարկանում։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

— Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

— Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

— Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

— Ո՞րը։

— Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

3

Գլխին տալիս է, գոռում․

— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

— Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

— Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

— Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

— Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

— Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

4

Աղի մասին

Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից[1]։

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը աղերը նկարագրում է որպես քիմիական միացություն, որոնք կազմված են կատիոնից և անիոնից[2]։ Կա նաև այլ բնորոշում՝ աղեր են կոչվում այն նյութերը, որոնք կարող են առաջանալ թթուների և հիմքերի փոխազդեցությունից գրի առկայությամբ[3]։

Բացի մետաղի ատոմներից աղերում կարող են գտնվել նաև ամոնիումի (NH4+), ֆոսֆինի (PH4+) կատիոններ և այլ օրգանակ միացություններ, ինչպես նաև կոմպլեքսային կատիոններ և այլն։ Աղերում անիոնի դեր կարող են կատարել թթվային մնացորդների անիոնները, ինչպես անօրգանական, այնպես էլ օրգանական, ներառյալ կարբանոիդները և կոմպլեքսային անիոնները[4]։

Լոմոնոսովը քիմիայից և ֆիզիկայից իր աշխատություններում այդպես է նշել աղը[5][6]։

Աղ անվանումը նշանակում է փխրուն մարմիններ, որոնք լուծվում են ջրում և այն մնում է թափանցիկ, դրանք չեն այրվում, եթե ջրում ենթարկվում են կրակի ազդեցությանը։

Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտըլազուրիտըպաղլեղներըկերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»։ Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակուկաշվիներկերի արտադրության, մետաղաձուլմանմանածագործությանքիմիական արդյունաբերությանսննդարդյունաբերությանբժշկությանգյուղատնտեսության մեջ, կենցաղում և այլուր։

Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ( KAl(SO4)2 . 12H2O), դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։

Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան ԿանադայումԼեհաստանումՌուսաստանումԱնգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ Երևանում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։

Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ, սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։

Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։

Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։

Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0 °C-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։

Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված «աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն

Род

Скоро мамин праздник
Обниму я в марте радостно
Маму милую свою.
Подарю подарок праздничный
И тихонечко спою:
Пускай узнает ветер,
И звёзды, и моря,
Что лучше всех на свете
Мамочка моя.

В русском языке с существительными женского рода используются глаголы прошедшего времени с окончанием -а: делала, писала, помогала. Оля делала домашнее задание.
Существительные мужского рода будут иметь при себе глаголы с нулевым окончанием: делал ,
писал , смотрел . Брат писал письмо. Андрей помогал дедушке.

  1. Придумай предложения со словами:
    ОНА ОН

она делала домашнее задание.

он помогал дедушке

он писал письмо

  1. делала делал
    писала писал
    помогала помогал
    Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.

2. Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

3. Расскажи, как Тимур поздравит бабушку.

Бабушка, поздравляю тебя с днём рождения.

Домашнее задание:

Рабочая тетрадь

стр. 18 упр. 54 — 57