իմ թաղամասը

Ես սիրում եմ խոսել այն թաղամասի մասին, որտեղ ապրում եմ:
Մենք ապրում ենք Բանգլադեշում։ Մենք ապրում ենք Առնո Բաբաջանյան փողոցում: Մեր տունը գտնվում է Աշոտ Բլեյան դպրոցի մոտ։ Մենք ապրում ենք երրորդ հարկում և մեր տան պատուհանից դուրս շատ գեղեցիկ տեսարան է բացվում։
Մեր հարևանությամբ բազմաթիվ խանութներ ունենք։ Հացատուն, սուպերմարկետ, մրգերի խանութ։ Ես ամեն առավոտ դուրս եմ գալիս հաց գնելու և տեսնում եմ, որ շատ մարդիկ գնում են աշխատանքի կամ գնումներ կատարելու իրենց տան համար:
Ես շատ եմ սիրում մեր թաղամասը։