գունավոր տերևը

Լինում է չի լինում մի գույնավոր տերև։ Այդ տերևի գույները կարմիր,դեղին և կանաչ են։ ոչ մի տերև նրա նման գունավոր չէր։ Նա աշխարհի ամենա գեղեցիկ տերևն էր։Մի օր մի տերև նրան հարցրեց․

— Դու ո՞նց ես գունավոր դարձել․ ասաց տերևը

— որովհետև ես բոլոր եղանակները սիրում եմ ամառը, աշունը և գարունը․

—բա ձմեռը դու չէ՞ս սիրում․ ասաց մի ուրիշ տերև։

—Եթե ես սիրեմ կչորանամ և ել գունավոր չեմ լինի․ասաց գունավոր տերևը։

Մի օր նա հիվանդացավ ու դարձավ դեղին։ ոչ մի տերև նրան չճանաչեց, նա տեսավ եր բոլոր տերևները դեղին և չորացած էին։ խեղճ տերևը չէր հասկանում ինչ է կատարվում, հանկարծ նրան քամին քշեց տարավ։ նա հասկացավ որ ձմեռ է եկել։

ԱՇՈՒՆԸ, ԱՆՁՐԵՒ ԵՒ ՏՂԱՆ

Կար չկար մի տղա: ՄԻ գարնանային օր այդ տղան գնում է դուրս խաղալու: Եվ աննդատ մտածում էր որ շուտով աշուն լինի: Հինգ րոպե անց աշուն եղավ և անձրև եկավ ու աշունը և ասաց:

-դու իմ ձեռը ընկար հիմա մենակ աշուն է լինելու…

Աշունը չհասցրեց խոսքը ավարտել երբ տղան ասաց.

-ես հենց դրա մասին էի մտածում.

Եվ աշունը ջղայնանում ու Անձրևը շատ է ուժեղացնում եվ նրանց տան պատուհանը ջարդում է:

— Ինչու էս պատուհաները ջարդում ասաց տղան:

-որովհետև ոչ մի մարդ ինձ չի սիրում և ուզում միայն ամառ, ձմեռը և գարունը:

— Բայց ես քեզ սիրում եմ .ասաց տղան:

— Բայց ընդամենը դու ես ինձ սիրում:

Մեկել անձրևը ասաց.

-ինչու էս տղային վատ բաներ անում եթե նա քեզ սիրում է:

Աշունը հասկանում է իր սխալը և հեռանում է:

Նադեր Էբրահիմի․ Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ

Առաջադրանքներ՝

Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը:

Հևիհեև-հևալով, շնչասպառ

Խճողում-լցոնում

Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

Մայրիկի սերը տղայի սրտում

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…

 

Եթե վատ մարդիկ լավը դառնան

Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Քո կարծիքով Նադեր Էբրահիմին ո՞ւմ է իրականում իր փոքրիկ սրտի մեջ տեղավորել։

Ո՞վ չտեղավորվեց հեղինակի փոքրիկ սրտի մեջ։

Քո կարծիքով ինչո՞ւ հեղինակ հոր հորեղբայրը չտեղավորվեց սրտի մեջ։

Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Պատմվածքը սովորեցնում է, որ ամեն մի մարդ պետք է իր սրտում ունենա շատ բարի և հավատարիմ մարդկանց։

Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Ես դատարկ սիրտը նմանեցնում եմ լացին։

Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Տղայի սրտում չէր տեղավորվում իր հոր հորեղբայրը, որովհետև կարծում եմ այդ մարդը հարուստ էր և չար։ Այդ իսկ պատճառով նա չէր ուզում ասել նրա չարության մասին և փորձեց դա բացատրել ուրիշ ձևով։

Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

Սիրտը նվիրել ասելով հասկանում եմ ինչ-որ մեկին սիրել, ինչ-որ մեկի հանդեպ զգացմունք արտահայտել։

Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Անկեղծ ասած իմ սիտը անսահման է և ես չեմ կարող ասել, թե ում կտեղավորեի, բայց ամենառաջինը ես իմ սիրտը նվիրել եմ իմ ընտանիքին, իսկ հետո իմ հայրենիքին, ընկերներին, ընկերուհիներին, ուսուցիչներին և բոլոր այն մարդկանց ովքեր զգացմունք ունեն։

Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Այո՛, ինձ շա՜տ, շա՜տ դուր եկավ այս պատմվածքը։

Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

Իմ սիրտը իմ մայրիկն է, հայրիկը, տատիկը, պապիկը, եղբայրը և քույրիկս։

Առաջադրանք

II-րդ դեմք

Անցյալ ժամանակաձև

Եզակի թիվ

Դու ճանապարհորդում ես։

II-րդ դեմք

Ներկա ժամանակաձև

Եզակի թիվ

Դու կատակում էիր։

II-րդ դեմք

Անցյալ ժամանակաձև

Եզակի թիվ

Նա լողում էր։

III-րդ դեմք

Անցյալ ժամանակաձև

Եզակի թիվ

Նա քնում է։

07 հոկտեմբերի բառագիտություն

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

70. Որոշի´րթե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

71. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիսթե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա:

հոգնակի

Որջից  դուրս եկողը ձագ էր:

եզակի

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում:

եզակի

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք:

հոգնակի

Երկնքում նորից թռչուններ երևացին:

հոգնակի

Վանդակի թռչունն էր դուրս եկել:

եզակի

Հատիկը հավաքողները մրջյուններ են:

հոգնակի

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր:

եզակի

Գոռացողը պահակն էր:

եզակի

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք:

հոգնակի

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  • Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Սարսուռ-դող

Երկնչել-վախենալ

  • Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։

Կարմիր սարսուռ է կաթում-մարդը կյանքից պոկված ընկնում է

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է-առուն շատ գեղեցիկ է

 

  • Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Ստեղծագործության գլխավոր հերոսը աշուն էր,Որովհետև խոսում էր աշնան մասին

  1. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։
  2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

 

  1. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։

 

  1. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։ 

Ինչպես ուղտը դարձավ սապատավոր

Մի անգամ երբ աշխարհըդեռ նոր էր, կենդանիները նոր էին սկսել մարդու վրա աշխատել երեք կենդանի կար ձի, շուն և եզ։Նրանց մեջ մտնում էր նաև ուղտը։ նա աշխատանքից խոսափելու համար ապրում էր անապատում։Նա ուտում էր փուշ, մոշ ու մոլախոտ։

Ձին գնաց ուղտի մոտ և ասաց։

— Արի մեր հետ աշխատի։

Եվ Ուղտը պատասխանեց։

— Ու՝զ ու՝զ։

Ձին գնաց պատմեց մարդուն։

Որոշ ժամանակ անց եկավ շուն։

– Ու´ղտ, ա´յ Ուղտ, արի´ մեզ նման իրեր տար ու բեր:

– Ու´զ, ու´զ:

Շունը գնաց ու պատմեց Մարդուն:

Եկավ Եզը՝ լուծը վզին.

– Ու´ղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:

– Ու´զ, ու´զ:

Եզը գնաց ու պատմեց Մարդուն:

Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին:

Բառագիտություն, մաս 2

Մուշեղ Գալշոյան․ Ծիրանի ծառ․ հատված

ՕՐՆ ԱՎԵՏՅԱՑ (պարզեցված տարբերակ)

Քսան որբ հավաքվեցին ս. Թեոդոս եկեղեցու բակում: Ամառվա վերջի երեկո էր. գավիթի սալահատակից, վանքի քարերից ծորում էր շոգը՝ ելնում էր ալիքալիք և որբերին բերում հաճելի հոգնություն: Ամառ էր, բայց նրանց չամրացած ոսկորներում ցուրտ կար, և տաքությունը դուր էր գալիս: Գևորգ վարդապետ Դերձակյանի հայացքը սահեց, ծանրացավ, ու մեկիկ-մեկիկ ճպճպացին մանչերի կոպերը: «Որբերը վախկոտ են լիում»,- մտածեց վարդապետը: Նրանց աչքերում լաց կար, և վարդապետը նկատեց. «Եթե քիչ էլ լուռ կենամ՝ լաց կլինեն»: Բայց կաշկանդվում էր մտքինն ասել. նա կուզեր, որ վեհափառի կարգադրությունը լիներ այլ՝ քեզ հետ Էջմիածին, Գևորգյան ճեմարան ուսանելու կբերես վանքիս բոլոր որբերին,- այդպես լիներ՝ այս ամռան երեկոյի ավետապարգև: Բայց վեհափառը պահանջել է միայն մեկը՝ քեզ հետ Էջմիածին կբերես մի որբ, կընտրես ամենաձայնեղին: Վարդապետի հայացքը կանգնեց Սողոմոնի դեմքին, ու մանչի լայն բացած խոշոր աչքերում թրթռաց հայացը: «Տանելու եմ Սողոմոնին, և այս որբուկները ավելի կորբանան»,- մտածեց վարդապետը. Սողոմոնի երգը նրանց օրվա ուրախությունն էր, հանապազօրյա հացն էր, տաքությունն էր, Սողոմոնի երգը նրանց բերում էր ուրիշ ձևի տխրություն, որբի տխրությունից տարբեր. դա անլաց տխրություն էր, հանգստացնող, անանձական ու առնական տխրություն։ Ու այդ պահի տխրության մեջ նրանք որբ չէին։ Եվ դրա համար այդ պահն ու տխրությունը նրանց դուր էր գալիս։ Սողոմոնը պետք է գնար և նրա հետ՝ որբանոցի անանձնական տխրությունը։ -Որդյակք․․․ Մանչերը զգում էին, որ հայր Գևորգը արտակարգ մի բան է ասելու և ներքին դողով սպասում էին։ Իսկ վարդապետի դադարը երկար էր․ նա հանկարծ որոշեց, որ ընտրությունը թողնի նրանց, որբերին, միևնույն է, Սողոմոնին են ընտրելու։ -Որդյակք,- կրկնեց և շարունակեց թուրքերեն․ Քյոթահիայում արգելված էր հայերեն խոսքը․ և երեխաները մայրենին չէին հասկանում։- Վեհափառը լուր է ուղարկել, որ ձեզնից մեկին սուրբ Էջմիածին ուսանելու տանեմ։

Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

Սողոմոնը կանգնել էր գլուխկախ, մի տեսակ մեղապարտ, ու, չէր հասկանում ինչու, ոչ մեկին նայել չէր կարող։ Նրա ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար: Գավթում մութ էր, ու խմբված տղաների արանքում տխրել էր լռությունը․ ոչ ոք այդ պահին իր խոսքը չէր գտել, չէր գտնելու, և մեկը կմկմաց․ -Սողոմոն․․․ գնալո՞ւ ես․․․

Սողոմոնը գլուխը բարձրացրեց, և  պատասխանեց՝ Գնալու եմ։

-Բայց դու հայերեն չգիտես։ Սողոմոնի ականջներում գլորվեցին ընկերոջ բառերը, կապարի հալած գնդիկների պես գլորվեցին, այրեցին ականջները։ Նա փորձեց հիշել, մեկ-մեկ հավաքել իմացած մայրենի բառերը․․․ «Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշանուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։ -Դու մայրենի ոչ մի բառ չգիտես․․․ -Գիտեմ․․․ Նա կիսաձայն ասաց իմացած բառերը․ կամաց ու հանդարտ՝ որ ուշ վերջանան․․․ Սողոմոնը կնճռոտեց ճակատը, զայրացավ ու կրկնեց. -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

Նա գիտեր, որ դա հայերեն երգ է, հայերեն հնչյուններ, հայերեն խոսք, իմացած բառերը չկային երգում, բայց գիտեր, որ եղածը Մարեի նման բառեր են, լույս ու ջերմություն ունեն: Նա բառերի գույնն էլ էր զգում՝ արևով կնքված կապույտն էր: Երբ նա ավարտեց երգը, տղաները մեկիկ-մեկիկ բարձրացրեցին գլուխները։ Այդ պահին տղաների տխրությունը ուրիշ էր, այն էր, ինչ սովորաբար ունենում էին Սողոմոնի երգերից հետո, դա անուշ, անլաց, անանձնական տխրություն էր:

Լուսաբացին  կառքը դուրս էր եկել Քյոթահիայից, և ձիերը վարգում էին ու փոշոտ ճանապարհով։ Ձիերը աշխույժ ու կայտառ էին, որովհետև օրը առավոտ էր, ու գիտեին նրանք, որ տերը ժպտում է իրենց։ Եվ կառապանը, իրոք, ժպտում էր։ Գևորգ վարդապետ Դերձակյանը կիսախուփ աչքերով էր, նա արդեն վայելում էր եպիսկոպոս ձեռնադրվելու արարողությունը, որի համար ս․ Էջմիածին էր հրավիրվել։ Իսկ Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում։ Ղողանջը արևի գույնն ուներ, արևի պես համատարած էր, և օրը պռնկեպռունկ լցված էր դեղին զրնգոցով։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Գավիթ-չորսը կողմով շրջափակված բակ

Սալահատակ-սալաքարերով պատրաստված հատակ

Կոպ-աչքի մաշկային կափարիչ

Կաշկանդվել-ամաչել

Ամենաձայնեղ-ամենագեղեցիկ ձայն ունեցողը

Մանչ-մանուկ

Արտակարգ-ընտիր

Մեղապարտ-մեղավոր

  1. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:

Անլաց տխրություն-տխրություն առանց լացի

Ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-աչքերում տխրություն կար

Տղաների արանքում տխրել էր լռությունը-տղաները տխրել էին և դրա պատճառով լռել էին

Այրեցին ականջները-հուզեցին նրան

Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-Սողոմոնը աչքով ու ականջով ուրախության ձայներ էր հավաքում

  1. Ո՞ւմ մասին էր ըստ քեզ պատմությունը:

Ըստ ինձ այս պատմությունը Սողոմոն Սողոմոնյանի մասին էր։

  1. Տեքստի ո՞ր հատվածներից հասկացար, որ Կոմիտասն ուներ հրաշալի ձայն:

1․ -Գիտե՛մ․․․ ես երգե՜լ գիտեմ․․․ հայերեն երգել գիտե՛մ․․․

Առավոտ լուսո,
Արեգակն արդար,
Առ իս լույս ծագյա։
Բխումն ի հորե,
Բխյալ ի հոգվույս,
Բան քեզ ի հաճույս։

2․ Լույս մի շող էլ թպրտաց մանչերի հոգիներում, ու նրանք ճոճվեցին, վարդապետը շտապով խոսքն առաջ տարավ․ -Վեհափառը պահանջել է՝ ընտրել լավ ձայն ունեցողին։ Տղաները շփոթված նայեցին աջ ու ձախ․ շարքերում որոնեցին Սողոմոնին։ Հայացքներն ուղղված էին Սողոմոնին։ Հայացքները չէին ընտրել, չէին հրամցնում, այլ կառչել էին՝ «մի՛ գնա․ Սողոմոն»,- խնդրում էին,- «դու մերն ես, մեզ լքելու իրավունք չունես»,- պահանջում էին։ Իսկ վարդապետը հարցը վճռած համարեց․ մոտեցավ ու շոյեց Սողոմոնի մազերը։ -Պատրաստ եղիր, որդյակ, առավոտյան ճանապարհվելու ենք։

  1. Ինչո՞ւ տղարները չէին ցանկանում, որ Սողոմոնը գնար:

Սողոմոնը նրանց ամեն օրվա ուրախությունն էր հանապազօրյա և սուրբ հացն էր ու նրա երգերի ներքո նրանք անլաց տխրում էին, այդ իսկ պատճառով նրանք չէին ուզում, որ նա գնար։

  1. Գտիր և դուրս գրիր Կոմիտասի ծնողներին, տատին վերաբերող հատվածները:

«Մարե»․․ ․ Մարեն բառ չէր, անուն չէր։ Մարեն շունչ ու շնչավոր էր՝ Մարիամ տատն էր, կերկերուն ու անո՜ւշ անուշ ձայն ուներ։ Մարե՜․․․ Ե՞րբ է սովորել․․․ Փոքր-փոքր էր, նստած էր բերանը խփած մութ թոնրի մեջ, տատի գրկում։ -Հասկացա՞ր, թոռնիկս,- սովորեցնում էր Մարիամ տատը,- ուրեմն ես նենեն չեմ, ես մարեն եմ, հայերեն ես կլինեմ մարե․․․ -Չմոռանաս․ դրսում, ուրիշի մոտ, ինձ մարե չասես, լեզուդ կկտրեն։ Մարեն չմոռանաս՝ մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե։ -Հասկացա՞ր, թոռնիկս, մենք գյավուր չենք, հայ ենք, մարեի լեզվով՝ կլինենք հայ։ Նա փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին․․․ ուրեմն՝ Մարե․․․ Հայրիկ․․․ Հայ․․․ Հայրենիք․․․ Թոռնիկ․․․ ուրի՞շ, տատը ուրիշ ի՞նչ սովորեցրեց․․․ ախր՝ մահացավ, ախր․․․ Սողոմոնը ուզեց լաց լինել․ արթնացած Մարեի համար, որը բառ չէր՝ Մարիամ տատն էր, Թագուհի մայրն էր ու չկար, Հայրիկ բառի համար, որը բառ չէր՝ Գևորգ հայրն էր ու չկար, Հայի համար, որ գավթում խճճված որբ ընկերներն էին, արթնացած Հայրենիք բառի համար, որը բառ չէր, հեռո՜ւ-հեռու սարերից այն կողմի հողն ու ջուրն էր, սարերն էին ու սուրբ Էջմիածինը։

  1. Քո կարծիքով հայարեն բառերն ի՞նչ գույնի են:

Իմ կարծիքով հայերեն բառերը կարմիր գույնի են։