Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան

Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան ներքև եկան

շար եկան շարՎԵցին

մաղ տալ մաղել

շաղ տալ շաղել

քող կապել շոխք կապել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

լեցուն-լցված

գիրկ — Կրծքի և բացված ձեռքերի միջի տարածությունը:

բուք — Սաստիկ քամի:

Տարափ  — հորդ անձրև:

դարսել — Շարել իրար վրա:

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-չի գտնվել

սնավ-չի գտնվել

քնավ-չի գտնվել

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

 փչելով — ճչելով

Մառան — տարան
ծնավ — սնավ
Վայուն–մայուն

մաթեմատիկա

Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1

236=2×100+3×10+1×6

807=8×100+1×7

4502=1000×4+5×100+1×2

1561=1×1000+100×5+10×6+1×1

46305=2×10000+6×1000+300×5+1×5

75610=7×10000+1000×5+6×100+1×10

400693=100.000×4+6×100+9×10+3×1

408964=4×100.000+8×1000+9×100+6×10+4×1

  1. Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

6· 1000+2·100+4·1=2204

8· 1000+6·100+9·10+7·1=6971

4· 1000+3·10+6·1=3036

7· 10000+3·1000+2·10+5·1=33.025

4· 10000+3·100+2·10+4·1=30.324

3· 10000+3·1000+2·1=33.002

6· 100000+3·100+2·10+5·1=300.325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։994080

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։15002

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։100326

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան: 4508  5ը երորդ կարգում է։

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։9405

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

  • 1
  • 10
  • 10000
  • 200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։5

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

12․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ  եռանիշ թվերի տարբերությունը:

13․Գտիր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից 2-ով մեծ թիվ։

14․Գտիր ամենափոքր քառանիշ և ամենամեծ հնգանիշ թվերի գումարը։

15․   8625 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5 Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:
Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով ե փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:ԻՄ կարծիքով լավ կլիներ որովհետև մարդիկ իրար հետ պատերազմ չեին անի։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Continue reading »

22-25-09 առաջադրանքների փաթեթ

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

երբ չալ հորթը լիզեց ոզնուն փուշը ծակեց հորթի լեզուն

այն ժամանակ ոզնին նրանց ասաց ինչ պատահի` մի տար բերանդ:

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Ատամնաբուժ

բույսեր

հյութ

Հեռուստացույց

գրասենյակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լռելյայն

հյուրընկալ

ջղայնանալ

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց. զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը։ թատրոն

փղի քիթը կնջիթ

մարդու ամենափոքր մատը ճկույտ

կիսախարխուլ տնակ խրճիթ

ձյունով ծածկված ձյունածածկ

մրցույթը վարող մրցավար

արծաթով օծված  արծաթազօծ

լույս արձակող  լուսարձակ

Լրացրո՛ւ բաց թողնված հականիշ զույգերը և կարդա՛ ժողովրդական առածները։

Խոսքը մեծին, ջուրը՝ փոքրին։

Ծուռը նստենք, դուզը խոսենք։

Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է։

Գնա մեռի, արի սիրեմ։

Մաթեմատիկա

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։46024
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 9 է, տասնավորը՝4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։773049
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։6-2=4
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 2-ով։50-20=30
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 9-ով։900-500=400
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի  3-ով։7000-3000=4000
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։26081
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։626281
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։5-3=2
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։80-30=50
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։600-400=200
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։8000-2000=6000

առաջին օրը դպրոցում

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Երկրորդ մաս

Continue reading »

մայրենի

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շահ — օգուտ

Շուք — շշուկ

Չկամ — Չարասիրտ

Դարման — սպեղանի

Երթ — Շքերթ

Դրկից — Հարևան

Ո՞ր բառի դիմաց է գրված ոչ թե նրա ուղիղ, այլ փոխաբերական իմաստը։

Քար-անտարբեր

Դառը-անհրապույր

Վայրի-անաղարտ

Լուռ-անբարբառ

Գորշ-անհյուրընկալ

Ո՞ր նախադասության մեջ կա փոխաբերաբար գործածված բառ։

Ծանր նստել է քարափը ձորում։

Հոգնած օրը կամաց-կամաց իրիկուն է դառնում։

Աղավնիներ են ճախրում երկնքում։

Խոխոջուն առվակը շրջանցում էր մեր բակը և հոսում դեպի դաշտերը;

Բացատրի՛ր տրված դարձվածքները։

Առյուծ կտրել-

Անդանակ մորթել-Բարոյական կամ նյութական մեծ հարված հասցնել, մեծ տառապանքի ենթարկել:

Արձան կտրել — Քարանալ

Բառերը քամուն տալ —

Բերանը բաց մնալ- զարմանալ

 

մեղրաձորի մասին

Մեղրաձոր համայնքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Մեղրաձորը հիմնադրվել է 1830թ։ Համայնքում բնակվում է շուրջ  2700 մարդ: Բնանչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։ Համայնքի պատմական անվանումներից է Թեժառույք և Թայչարուխ:

 

Մեղրաձոր գետը

Մեղրաձոր գետը Մարմարիկ գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2820 մ բարձրությունից։ Գետի երկարությունը 14,7 կմ է։ Գետի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։