Հին քարի դար

Երկրագնդի մեծ մասում, հին թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարե դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)