Մայրենիի ստուգատես։ 4-րդ դասարան

1․ Առաջադրանք: Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ մեծ (կարող է լինել գեղարվեստական, բնագիտական, տեղեկատվական և այլն).

  • կարդա´ բարձրաձայն,
  • պատմի՛ր կարդացածդ նյութը,
  • ներկայացրո´ւ քո վերաբերմունքը կարդացածդ նյութի մասին:

 

Աշխարհում հայտնի է 8 տեսակի արջ, Հայաստանում կա 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցելու և լողալու, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։

Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև՝ գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։

Զգայուն չեն մեղվային խայթոցների հանդեպ։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։

2․ Հորինի՛ր և գրի՛ր մի այնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։

Կար չկար մի երկիր։ Այդ երկրում ընդամենը շներն էին ապրում։ Վարչապետ, ոստիկան և մարդ չունեին։Այդ շները բարի եին, գողություն չեին անում։Նրանք դպրոց ունեին շների մոտ մինչև տասերորդ դասարանն է։

Բայց համալսարան չեն գնում։Մի օր մի շուն կար նրա անունը արմեն եր։ Արմենը ասաց ես կուզեի մարդիկ լինեին։Ինչ որ մեկը ասաց մարդը ինչ է։Արմենը պատասխանեց մարդի կենդանիներ ունեն օրինակ շուն։

նրանց գնում են և պահում։Եվ դառնում այդ շան տերը։Բայց նրանք ոստիկան, և վարչապետ ունեն։Այդ օրվա վաղը մարդիկ հայտնվեցին։