Մայրենի

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Սիրում եմ ճամփորդել։
Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Ճամփորդությունն այն է, որ դու բնության մեջ ես։ 
Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։ 
Ճամբարում ինձ ամենից շատ գրավում է այն, որ նոր վայրերի հետ եմ  ծանոթանում։ 
Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։  
 
Ես վայելում եմ  իմ ընկերների հետ անցկացրած պահերը։ Նրանց հետ խմբային աշխատանք եմ կատարում և միասին սովորում ենք։

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։ 

Ոչ մի բան չէի փոխի։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։ 

Խորհուրդ չունեմ։

Իմ ձմեռաձին ճամբարի առաջին օրվա մասին

2022 թվականը դպրոցում հետաքրքիր ձևով սկսվեց։Արաջին օրը 4-5 երորդ դասարանցիների հետ 5 ջոկատի բաժանվեցինք։ Ես ընտրեցի 4-րդ ջոկատ։ Մեր ջոկատի ջոկատավարներն են Արմինե Գոգինյան, Էլինա Սիմոնյան։ Ջմեռային ճամբարում ինձ շատ դուր եկավ:

Սևաբերդ (Կոտայքի մարզ)

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Արատեսի մասին

13-րդ դարի վերջին Ստեփանոս արք. Օրբելյանը Արատեսի վանքը իր կալվածքներով հանձնել է Նորավանքին՝ որպես ամառանոց, իսկ 1301 թվականին վանքին է նվիրել Գեղարքունիք գավառի ութ գյուղ։ Վանքում 1303 թվականին գրիչ Խաչատուր Երզնկացին Ստեփանոս արք. Օրբելյանի պատվերով ընդօրինակել է Գրիգոր Նյուսացու «Մեկնութիւն ժողովողին» աշխատությունը։ Վանքի տարածքում կան 10–17-րդ դարի խաչքարեր և տապանաքարեր։

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից։ Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ։ Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից 1270 թվականին Հայրապետ աբեղան գավիթ է կառուցել (ճարտարապետ Սիրանես)՝ փոխհատվող կամարների կիրառմամբ իրականացված ծածկով, որի կենտրոնում շթաքարային մշակումով երդիկով գմբեթն է (քանդվել է 1970-ական թվականներին)։ Վանքին 1073 թվականին ոմն Արտավազդ նվիրել է Եղեգիսի այգին և կալվածքներ։ 1220 թվականին իշխան Վասակ Խաղբակյանը Արատեսի վանքի պատին արձանագրել է Վայոց ձորի ամրոցների ազատագրման փաստը[2]