Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վտակ — Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:

Զարկ — Հարված, ձեռքով կամ որևէ բանով (գործիքով, զենքով ևն) մեկին կամ մի բանի խփելը:

շաչ — Շաչելու ձայն

բերնակ — Երեխաների բերանի հիվանդություն

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր: Փըրփուրը բերնին։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հեր,ոսներին.

  • ըստ բանաստեղծություն վտակը
  • Վտակ, Սնտառ և Ժայռ
  •  ըստ քո բնորոշման
  • Ծերկուկ, Տղա և Անտառ

: