հետաքրքիր փաստ շոկոլադի մասին

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում: Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք վճարման միջոց: “Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստվածային սնունդ», և երբ 16-րդ դարում այն մուտք գործեց Եվրոպա, իր հիմնական անվանմանը ավելացնելով լատինական «Theobroma» բառը՝ մատնանշելով կակաոյի ծառը, հնչեց որպես “Theobroma Cacao” (Աստվածների սնունդ): Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati» բառից, որը նշանակում է «դառը ջուր»: Բնավ զարմանալի չէ այն փաստը, որ հենց նրանց շնորհիվ է կակաոյի ըմպելիքը օգտագործվում չիլի պղպեղի, աչիոտեյի, եգիպտացորենի ալյուրի համադրությամբ, և դեռ համաձայն առասպելի դրա մեջ էին ավելացնում հատուկ հալուցինոգեն տեսակի սունկ (հավանաբար գիտակցության վիճակը փոփոխելու համար, որը նրանց կարծիքով թույլ կտար շփվել իրենց Աստվածների և ոգիների հետ): Ամբողջ աշխարհի կակաոյի ավելի քան 66%-ն աճում է Աֆրիկայում, և ամբողջ կակաոյի միայն 98% -ն է մշակվում ընդամենը 15 երկրներում: