Զատկի լոբին
Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և հագուստի գրպանը դնում:
Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:
Իրիցկին-քահանայի կինը
Հացը գետնին գցելը մեղք է
Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձեռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:
Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:
Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:
Հացի փշուրն ու հրեշտակը
Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն և մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:
Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:
Պղծել-կեղտոտել, փչացնել
Աղբյուրը՝ qahana.am
Առաջադրանքներ
Ուշադի՛ր կարդա՛ ավանդազրույցները և գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։
շվարել-մոլորվել, շփոթվել
հարցմունք-հարցում
արդար-անխարդախ
հավատավոր-հավատացյալ
փնտրել-որոնել
վշտանալ-տխրել
ճար-հնար
վաստակել-ձեռք բերել
շտապել-աճապարել
գործածություն-կիրառություն
առատություն-լիություն
Բացատրի՛ր արտահայտությունները
ճանապարհ գնալ-ճանապարհորդել
աշխատանքի անցնել-աշխատանքի ընդունվել
քրտինք թափել-աշխատել
մեղքը քավել-զղջալ
մտիկ տալ-նայել
գլուխը կորցնել-շփոթվել
Ի՞նչ է խորհրդանշում զատկական սեղանի հացը։ Տեքստից գտի՛ր հացի երեք խորհուրդները ներկայացնող հատվածը։
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:
Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին:
Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ: